Մենագրությունում նորահայտ արխիվային փաստաթղթերի,օտար աղբյուրների և,հատկապես,թուրքերեն լույս տեսած գրականության հիման վրա վեր է հանվում պանթուրքիզմի ու պանիսլամիզմի գաղափարախոսության ագրեսիվ բնույթը: Զգալի տեղ է հատկացված 1918-20 թթ. Անդրկովկաս կատարած թուրքական արշավանքներին,վեր է հանվում քեմալական թուրքիայի հայաջինջ քաղաքականությունը Արևելյան Հայաստանում:Ցույց է տրվում խորհրդային Ռուսաստանի հակահայկական,թուրքանպաստ քաղաքականությունը 1920-21թթ.,որը դրսևորվեց 1921 թ. մարտի 16-ին մոսկվայւոմ կնքված խորհրդա-թուրքական պայմանագրում: